Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրում են դատվել, քան ծառայել

Դեկտեմբեր 11,2010 00:00

Դավանանքի ազատության իրականացման եւ կրոնական կազմակերպության անդամ լինելու պատճառաբանությամբ 2010 թվականի ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից շուրջ հիսուն ՀՀ քաղաքացի է հրաժարվել, aysor.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, հավելելով, որ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարված անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոնք գտնվում են Զինվորական դատախազությունում:
Մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ թեեւ դավանանքի ազատության իրականացման նպատակով կրոնական կազմակերպության անդամ ներկայացող զորակոչիկներին առաջարկվել է այլընտրանքային ծառայություն անցնել, այնուամենայնիվ՝ «2007 թվականից ոչ ոք այլընտրանքային ծառայության չի գնացել»: «Նախընտրում են դատվել, քան թե գնալ այլընտրանքային ծառայության»,- ասել է Դավիթ Կարապետյանը:
Ըստ ՊՆ մամուլի խոսնակի, զինվորական ծառայությունից խուսափում են հիմնականում «Եհովայի վկաները», «հիսունականները» եւ այլ ոչ ավանդական կրոնական հոսանքների հետեւորդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել