Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցի առնչությամբ ադրբեջանական մամուլի աշխուժացումը նախատեսված է հայկական կողմի նյարդային արձագանքի համար, «Արմինֆո»-ին  ասել է  է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա ընդգծել է, որ դատավճռի հրապարակման պահից պարզ էր, որ, չնայած Սաֆարովին հետ ստանալու ճիգերին, ադրբեջանական կողմի համար չափազանց դժվար կլինի այդ անել՝ եթե ընդհանրապես հաջողվի: Նրա ասելով, դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ հունգարական կողմը գիտակցում է Սաֆարովի էքստրադիցիայի հետեւանքները, իսկ հետեւանքներն այնպիսին են, որ, հաշվի առնելով դրանք, հունգարական կողմը չի կարող ձեռնարկել համապատասխան քայլեր՝ առանց հայկական կողմին իրենց գործողությունների մասին տեղյակ պահելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել