Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՆԴԲԼԱԴԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՖԻՇԵՐԸ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Արդեն տեղեկացրել էինք, որ  երեկ Փարիզում գումարվելու էր ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում, ըստ ԵԽԽՎ կայքէջի, 7-րդ հարցը Հայաստանի հարցով նոր համազեկուցողի ընտրությունն է՝ Գորան Լինդբլադի փոխարեն: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները «Առավոտին» վստահեցրել էին, թե չգիտեն՝ ով է նոր համազեկուցողի թեկնածուն:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ նիստից հետո պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ ասաց, որ նոր համազեկուցող Ակսել Ֆիշերն ազգությամբ գերմանացի է: Նոր համազեկուցողի հետ հայաստանյան պատվիրակության շփումը երեկ շատ կարճ է եղել. «Ես ընդամենը շնորհավորեցի նրան»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Ռուստամյանը  ընդդիմության անունից խնդրել է, որ իրենց ներկայացրած «Ընտրական օրենսգրքի» նախագիծը եւս ուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ մոնիտորինգի հանձնաժողովի անունից: Որոշվեց, որ կուղարկվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել