Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱ

Դեկտեմբեր 11,2010 00:00

\"\"

Դեկտեմբերի 9-ին, գիշերը ժամը 1.35-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի բնակիչ, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Վահագն Մուշեղի Գրիգորյանը հաղորդում է ոստիկանության Կենտրոնականի բաժին առ այն, որ մեկ օր առաջ, ժամը 19-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 8 հասցեի մոտ ոմն Էրիկ իր ընկերների հետ միասին վիճաբանության ու ծեծկռտուքի մեջ են մտել իր եւ իր ընկերների հետ: Պարզվել է, որ վիճաբանության ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում Վահագն Գրիգորյանը աջ ոտքի ազդրի մասում ստացել է հրազենային վնասվածք, սակայն բուժօգնության չի դիմել: Ընթացքում վնասվել է «ոսկե երիտասարդներից» մեկին պատկանող «Պորշե-Կայեն» մակնիշի թանկարժեք ավտոմեքենան (լուսանկարում): Կենտրոնականի բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 7 պարկուճ, 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ եւ 7 կոտորակներ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ խուլիգանության, ապօրինի զենք կրելու եւ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել