Ամերիկացի հանրաճանաչ դերասան, 66-ամյա Մայքլ Դուգլասի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրա մոտ հայտնաբերվել էր կոկորդի քաղցկեղ: Այժմ նա գտնվում է ընտանիքի եւ կնոջ՝ Կետրին Զետա- Ջոնսի հետ: Դերասանը պատրաստվում է վատագույնին, քանի որ բժիշկները ոչ մի հուսադրող բան չեն ասել: Զետա- Ջոնսն ու Դուգլասը դիմել են մի խորհրդանշական քայլի՝ իրենց հավատարմությունը մեկը մյուսին ապացուցելու համար կրկին գնացել են եկեղեցի ու հավատարմության երդում տվել: