Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱ՞Ծ ԵՔ

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"Կյանքի ցանկացած բնագավառի վերաբերյալ մարդն ունի որոշակի հայացքներ ու համոզմունքներ, ե՛ւ դրական, ե՛ւ բացասական: Դրանցից շատերը ձեւավորվում են վաղ տարիքից եւ պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Մեր ձեւավորված հայացքների վրա մենք հազվադեպ ենք կասկածում, միշտ դրանք ճիշտ համարում, այլապես չէինք ընդունի ու չէինք ապրի դրանց համաձայն: Շատերը կարող են կասկածի ենթարկել կյանքի ցանկացած բնագավառ, բայց սեփական համոզմունքները՝ երբեք: Երբ ենթագիտակցությունը ինչ-որ միտք ընդունում է որպես ճշմարտություն, նա սկսում է գործել այդ մտքի համաձայն, վկայակոչելով համապատասխան պայմաններ: Եթե դուք համոզված եք, որ բախտավոր չեք, ենթագիտակցությունը ներդնում է իր բոլոր ուժերը, կիրառում հազարավոր տարբեր միջոցներ, որպեսզի անընդհատ իրականացվի այդ համոզմունքը: Նա անընդհատ գտնում է ապացույցներ: Ենթագիտակցությունը մագնիսական ուժով ձգում է այնպիսի երեւույթներ կամ «ստեղծում» այնպիսի իրավիճակներ, որոնք ապացուցում են այդ համոզմունքի «ճշմարտացիությունը» եւ անտեսում, խեղաթյուրում ու նույնիսկ վանում է հակադարձը ապացուցող երեւույթներն ու ինֆորմացիան: Եթե դուք կարծում եք, որ ձեզ համար դժվար է նոր հարաբերություններ ստեղծելը, ապա ուղեղը դրա համար բազմաթիվ ապացույցներ կգտնի: Բայց ինչ էլ որ պատահի, մարդը պետք է չկորցնի իր հավասարակշռությունը ու ոչ մի դեպքում չթաքնվի իրականությունից:

Բոլոր հարցերին պատասխանեք «այո» կամ «ոչ»։ «Այո» պատասխանի դեպքում գրանցեք 2, իսկ «ոչ»-ի դեպքում՝ 0 միավոր։

1. Դուք նախանձո՞ւմ եք ձեր նախնիների պարզ ու հասարակ կենցաղին։

2. Պահո՞ւմ եք սիրային հին նամակները։

3. Երեկոյան պառկելով քնելու՝ ձեզ ինչ-որ սխրանք գործած հերո՞ս եք պատկերացնում։

4. Դուք հրաժարվո՞ւմ եք մտածել մահվան մասին կամ կտակ գրել։

5.Հիմնականում բելետրիստիկա՞ եք կարդում։

6. Տունը միշտ լավ վիճակո՞ւմ եք պահում։

7. Գտնո՞ւմ եք, որ բնավորության գծերը հիմնականում ժառանգաբար են փոխանցվում։

8. Երբ զբոսանքի եք դուրս գալիս, ավելի շատ սիրում եք ձեր հայացքը դեպի հեռունե՞րն ուղղել, թե՞ դիտել ձեզ շրջապատող մարդկանց ու առարկաները։

9. Սովորաբար դժվա՞ր եք արթնանում 8-ժամյա քնից հետո։

10. Ճի՞շտ է, որ ամենից առաջ ուրիշներն են մեղավոր այն բանում, որ չեք կարողացել համաձայնության գալ հարեւանների հետ կամ ճիշտ կազմակերպել ձեր բիզնեսը։

Այժմ ամփոփեք արդյունքները:

Եթե հավաքել եք 16-20 միավոր- Դուք մոտ եք շրջապատող աշխարհի հետ շփումը կորցնելուն։ Կյանքը ուրախություն է, այն պետք է ընդունել այնպես, ինչպես որ կա։ Նայեք ձեր շուրջը եւ դուք կսկսեք հասկանալ կյանքի իմաստն ու նշանակությունը։

10-14 միավոր- Դուք գտել եք ձեզ անհանգստացնող բաներից խուսափելու միջոցը։

6-8 միավոր- Դուք խիզախորեն նայում եք ամենադաժան իրականության աչքերին եւ չեք ընկրկում կյանքի դժվարությունների առջեւ, ինչի համար փառք ու պատիվ ձեզ։ Սակայն մի փոքր ռոմանտիկան կօգնի ձեզ՝ ավելի շատ բավականություն ստանալ կյանքից։

0-4 – Ինչպես ասել է փիլիսոփաներից մեկը, «իրականությունը փեղկեր ունի, որոնցով կարելի Է հեշտորեն դուրս սողոսկել»։ Աշխատեք խույս տալ առօրյայի միապաղաղությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել