Լրահոս
Օրվա լրահոսը

Լողավազանից՝ հիվանդանոց

Դեկտեմբեր 10,2010 00:00

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 17.20-ից 18.25-ն ընկած ժամանակահատվածում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգեր են ստացվել, որ սուր քլորային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5-ամյա Արշակ Ղ.-ն, 6-ամյա Էդուարդ Ս.-ն, 6-ամյա Աշոտ Ս.-ն, 4-ամյա Վահրամ Ն.-ն եւ 5-ամյա Ալեքսանդր Կ.-ն, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7-ամյա Ջոնիկ Ե.-ն, 14-ամյա Մանուկ Մ.-ն, 12-ամյա Աղասի Մ.-ն եւ 13-ամյա Արման Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բոլոր 9 երեխաներն էլ թունավորվել են Խորենացու փողոցում գործող մարզադպրոցի լողավազանում, մարզումների ժամանակ` քլորի արտահոսքի հետեւանքով:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաքիմիական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել