Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

16 ուժեղագույնները կշարունակեն պայքարը

Դեկտեմբեր 10,2010 00:00

Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը, որի արգելքը հաղթահարած՝ խմբերում առաջին երկու տեղերը գրաված ակումբները պայքարը շարունակելու են 1/8 եզրափակիչում: Դրանք են. «Տոտենհեմ» (Անգլիա), «Շալկե 04» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Չելսի» (Անգլիա), «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Ինտեր» (Իտալիա), «Լիոն» (Ֆրանսիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Ռոմա» (Իտալիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Միլան» (Իտալիա), «Արսենալ» (Անգլիա): Ընդ որում, առաջին ութը հաջորդ փուլ անցել են որպես իրենց խմբերի հաղթող: Երրորդ տեղեր գրաված թիմերը՝ Հոլանդիայի «Տվենտեն», Պորտուգալիայի «Բենֆիկան», Շոտլանդիայի «Ռեյնջերսը», Ռուսաստանի «Ռուբինը», Շվեյցարիայի «Բազելը», Ռուսաստանի «Սպարտակը», Հոլանդիայի «Այաքսը» եւ Պորտուգալիայի «Բրագան» պայքարը շարունակելու համար տեղափոխվում են Եվրոպայի լիգայի մրցաշար:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 17-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել