Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեդալներ՝ այլ երկրների առաջնություններում

Դեկտեմբեր 10,2010 00:00

Հայազգի մարզիկները անցնող տարվա ավարտին հաջող մրցելույթներ են ունենում տարբեր մրցումներում:

Սամբիստ, 51 կգ քաշային Քրիստինե Կարեկյանը հավասարը չունեցավ Ռուսաստանի առաջնությունում: Հաղթելով բոլոր մրցակիցներին՝ նա նվաճեց չեմպիոնի կոչումը եւ անմիջապես հրավիրվեց երկրի հավաքական:

Հունահռոմեական ըմբիշ Շարուր Վարդանյանը, որը ներկայացնում է Շվեդիան, այդ երկրում անցկացված «Haparanda Cup» ամենամյա մրցաշարում պարտվեց միայն ռուսաստանցի Յուրի Դենիսովին եւ արժանացավ բրոնզե մեդալի:

Մեր հայրենակիցները մեդալներ են շահել նաեւ Ուկրաինայի ձյուդոյի առաջնությունում: Այսպես, կանանց մրցաշարում 57 կգ քաշային Շուշաննա Ղեւոնդյանը (Կիեւից) դարձել է երրորդ մրցանակակիր: Նմանատիպ հաջողության է հասել Զապորոժիեի մարզի հավաքականի անդամ Սուրեն Մկրտչյանը: Նա հանդես է եկել 60 կգ քաշային կարգում: Այս տեղեկությունները հաղորդում է sportinfo.am կայքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել