Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ վնասվածքի պատճառով մրցաշրջան 2010-ում խիստ անկանոն հանդես եկավ, դեկտեմբեր ամսին իր ծննդավայրում մասնակցելու է երեք ցուցադրական մրցաշարի, որոնք վերջինը կլինեն անցնող տարում: Մասնավորապես, աշխարհի 27-րդ ռակետը այս շաբաթ օրը հանդես կգա Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում կազմակերպվելիք «Copa Almirante Brown» մրցմանը, որին ներկա են լինելու «Դեւիսի գավաթի» խաղարկության Արգենտինայի ազգային հավաքականի փաստորեն բոլոր հիմնական թեկնածուները՝ Նալբանդյանը, երկրի ներկայիս ուժեղագույն թենիսիստ Խուան Մոնակոն, Էդուարդո Շվանկը եւ զուգախաղերի մասնագետ Օրասիո Սեբալյոսը: