Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անգլերեն սովորեցինք

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"ԱՄՆ դեսպանատունը լրագրողների համար կազմակերպել էր անգլերենի ուսուցման 6-ամսյա դասընթաց, որի վերջին ակորդը երեկ էր: Վկայականները հանձնեցին ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերեն Ռոբլին եւ մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: Լրագրողների հետ ագլերենի պարապմունքներն անցկացնում էր փորձառու մասնագետ Սոնա Սարգսյանը, ով 6 ամիս շարունակ «հանդուրժեց» լրագրողներիս չափից շատ հետաքրքրասեր լինելն ու հարցերի տարափը: Մ. Ռոբլին հույս հայտնեց, որ անգլերենի հմտությունները օգտակար կլինեն հայաստանցի լրագրողների մասնագիտական աշխատանքում, հավելեց, որ հնարավորության դեպքում ուսուցման երկրոդ փուլ եւս կկազմակերպվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել