Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՄԵՌ ՊԱՊԵՐԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՒՄ» ԵՆ

Դեկտեմբեր 10,2010 00:00

Բաքվի գործադիր իշխանության առեւտրի ու սպասարկման գերատեսչությունը սկսել է դիմումներ ընդունել այն անձանցից, ովքեր ցանկություն ունեն ամանորյա տոների ժամանակ Բաքվում Ձմեռ պապի ծառայություն մատուցել: Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Ալիաբբաս Բաղիրովը: Նրա ասելով, գերատեսչությունը թույլտվություն է տալիս մայրաքաղաքի հրապարակներում եւ զբոսայգիներում՝ բացառությամբ Պրիմորիեի ծառուղու, Ձմեռ պապի, Ձյունանուշի, նաեւ լուսանկարման ծառայություններ մատուցել. «Ովքեր նման ծառայություն մատուցելու ցանկություն ունեն՝ պետք է դրա համար թույլտվություն ստանան»: Այն Ձմեռ պապերը, որոնք մասնակցելու են տարբեր միջոցառումների եւ դիմակահանդեսների՝ համապատասխան թույլտվությունը կարող են ստանալ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունից: Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարի Ձմեռ պապի «գործունեության» համար թույլտվության արժեքը կազմել է 60 մանաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել