Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասսանջի կողմնակիցների պատասխանը «Չեմբեռլենին»

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"Հաքերների զանգվածային հարձակման արդյունքում շարքից դուրս է եկել Visa բանկային համակարգի ինտերնետ կայքը: Այդ մասին հաղորդել է բրիտանական SkyNews-ը: Այդ միջադեպը վերջին 24 ժամվա ընթացքում հերթականն է եղել: Մինչ այդ հարձակման էին ենթարկվել եւ կաթվածահար արվել WikiLeaks կազմակերպության հետ այս շաբաթ աշխատելուց հրաժարված մի շարք այլ ընկերությունների կայքերը: Ավելի վաղ անհայտ հաքերները, որոնք հանդես են գալիս «Հատուցում» գործողության անվան տակ եւ ի պաշտպանություն Ջուլիան Ասսանջի, խաթարել էին Mastercard վճարային համակարգի գործունեությունը, կաթվածահար էին արել Ասսանջի դեմ մեղադրանք առաջադրած երկու շվեդ կանանց փաստաբանի, նաեւ շվեդական դատախազության կայքերը:

Ասսանջի պաշտպան հաքերները հայտարարել են, թե իրենց բանակն ավելանում է, եւ իրենք շարունակելու են իրենց «ինտերնետային պատերազմը» WikiLeaks-ի հիմնադրի դեմ հետապնդումներ սանձազերծողների դեմ՝ ցույց տալու համար, որ ազատ խոսքի դեմ հարձակումները հասարակության համար ընդունելի չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել