Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսրայելը համաձայնել է փոխհատուցել 9 թուրքի սպանության համար

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"Թել Ավիվի եւ Անկարայի միջեւ թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման ուղղությամբ համաձայնություն է ձեռք բերվել «Ազատության նավատորմի» միջադեպի ժամանակ սպանված 9 թուրք կամավորների ընտանիքներին փոխհատուցում վճարելու հարցի շուրջ։ Այս մասին է գրում tert.am-ը՝ վկայակոչելով իսրայելական Haaretz պարբերականը: Աղբյուրի մատուցմամբ, առայժմ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել Իսրայելի կողմից պաշտոնապես ներողություն խնդրելու հարցի շուրջ։

«Կողմերի միջեւ որեւէ տարաձայնություն չկա փոխհատուցման հարցի շուրջ։ Սպանվածների ընտանիքները որպես՝ փոխհատուցում կստանան հարյուր հազարավոր դոլարներ, իսկ նրանց, ովքեր վիրավորվել են միջադեպի ժամանակ, կվճարվի ավելի քիչ գումար»,- տեղեկացնում է Haaretz-ը։

Իսրայելական մեկ այլ աղբյուրի՝ Yedioth Ahronoth պարբերականի, մատուցմամբ, սակայն, որոշվել է փոխհատուցման չափը. սպանվածների ընտանիքները կստանան 100 հազարական դոլար փոխհատուցում։

Հիշեցնենք, որ ներկայումս Թել Ավիվի ու Անկարայի միջեւ բանակցություններ են ընթանում թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման համար «փոխզիջումային» տարբերակ գտնելու նպատակով։ Ավելի վաղ Haaretz պարբերականը գրել էր, թե Իսրայելն ու Թուրքիան երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների բարելավման մասին համաձայնագիր են նախապատրաստում, որում ներառված է լինելու Թուրքիայի կողմից առաջ քաշված «ներողության նախապայմանը»։ Սակայն Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի մերձավոր շրջապատից մեկը, որի անունը չի նշվում, հայտարարել էր, որ «եթե որեւէ մեկը պետք է ներողություն խնդրի եւ փոխհատուցում վճարի «Ազատության նավատորմի» միջադեպի պատճառով, ապա դա հաստատ Իսրայելը չէ, այլ Թուրքիան է»։ Այս թեմայի առնչությամբ հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը՝ նշելով, որ ներողության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել