Վերջին 24 տարվա ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած ամենաառատ ձյան պատճառով կաթվածահար է եղել քաղաքային տրանսպորտը, օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել տասնյակ թռիչքներ: Զբոսաշրջիկների համար փակվել է Էյֆելյան աշտարակը:
Արտակարգ իրավիճակ է նաեւ Լեհաստանում, որտեղ միայն դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ցրտահարումից մահացել է 53 մարդ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Ոստիկանության տվյալներով, ամենից հաճախ մահանում են անօթեւանները եւ ուշ երեկոյան անսթափ վիճակում տուն վերադարձող մարդիկ: Այդ երկրից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, Լեհաստանի հարավում, մայրուղիներից մեկում միանգամից 57 մեքենա է բախվել: Արդյունքում՝ զոհվել է մեկ մարդ, ավելի քան 40-ը վնասվածքներ է ստացել: Վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի պատճառով: