Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԼԵԶՎԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ

Դեկտեմբեր 10,2010 00:00

Դեկտեմբերի 8-ին Վանաձորում՝ Մհեր Մկրտչյանի հուշարձանի հարեւանությամբ, տեղի ունեցավ քաղաքի մտավորականների, ուսանողների, երիտասարդական տարբեր միությունների ներկայացուցիչների հավաք՝ ընդդեմ ազգային պետական լեզվի վարկաբեկման եւ օտարալեզու դպրոցների վերաբացման: Հավաքվածները պահանջեցին Ազգային ժողովից՝ կտրականապես ու վերջնականորեն մերժել օտարալեզու դպրոցների բացման օրինագիծը: Կազմակերպվեց ստորագրահավաք եւ ստորագրությունների ցանկն ուղարկվեց Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին էլ ԱԺ շենքի առջեւ հավաքված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները բողոքի հերթական ակցիան էին իրականացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել