Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՕՁՈՒՆ. ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՆ»

Դեկտեմբեր 10,2010 00:00

Հայաստանի ազգային գրադարանում երեկ տեղի ունեցավ Օձունի եկեղեցու 1275-ամյակին նվիրված՝ «Օձուն. անցյալը եւ ներկան» խորագրով միջոցառում: Ցուցադրվեց Օձունի եկեղեցու պատմությանը, ճարտարապետական նրբություններին, խնդիրներին վերաբերող ֆիլմ: Բացման խոսքում հաստատության տնօրեն Դավիթ Սարգսյանը կարեւորեց Օձունի պատմության ուսումնասիրությունը, ընդգծեց այն փաստը, որ Օձունը հայտնի շատ անհատներ է տվել հայ իրականությանը: Միայն այն փաստը, որ Հովհան Օձնեցին գրել է հայտնի Կանոնագիրքը, շատ բան է ասում մեզ: Օձունի եկեղեցու մասին հանգամանալի ելույթով հանդես եկավ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը: Միջոցառումը ողջունեցին Օձունի հոգեւոր հովիվ տեր Վրթանես Բաղալյանը, արձակագիր Վանուշ Շիրմազանյանը, Սահմանադրական դատարանի դատավոր Մանուկ Թոփուզյանը, գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը, Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը եւ ուրիշներ: Օրվա բանախոսներն առաջարկեցին գյուղապետին՝ նման միջոցառում անցկացնել նաեւ Օձուն գյուղում, որը նա սիրով ընդունեց: Հոգեւոր երգերի կատարմամբ հանդես եկան Օձունի Հ. Օձնեցու անվան միջնակարգ դպրոցի երգչախմբի սաները: Գրադարանի ցուցափեղկերում ներկայացված էին Օձունի եկեղեցուն նվիրված ալբոմներ, գրքեր, թերթերում եւ հանդեսներում տպագրված հոդվածներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել