Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԿԸՆԴԱՌԱՋԵՆ

Դեկտեմբեր 10,2010 00:00

Ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը, որ 2011-ի հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ, գյուղացիների համար մասամբ կգործի: Կառավարությունը գյուղական համայնքների բնակիչների համար արտոնություններ է սահմանել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստում այս առթիվ հատուկ հանձնարարական տվեց ՀՀ ոստիկանությանը: Ըստ վարչապետի, պարտադիր ապահովագրության ինստիտուտը ենթադրում է, որ այն ավտոմեքենաները, որ ժամանակավորապես չեն օգտագործվում, կարող են չապահովագրվել կամ ապահովագրվել այն ժամկետի համար, որ օգտագործվել են. «Խոսքը գյուղական շրջաններում այն ավտոմեքենաների մասին է, որոնք տարվա ընթացքում գյուղացիներն օգտագործում են ընդամենը մի քանի ամիս: Դրանց քանակն, ի դեպ, բավականին շատ է: Պետք է հազարավոր գյուղացիների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նրանք կարողանան 2-3 ամսվա ընթացքում շահագործել իրենց ավտոտրանսպորտը եւ ապահովագրություն իրականացնեն միայն այդ ժամանակահատվածի համար»: Վարչապետը ոստիկանությանը հանձնարարեց հատուկ կարգեր հաստատել՝ հեշտացված ծառայություններ մատուցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել