Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծերուկներին քշում են Մոսկվայից

Դեկտեմբեր 10,2010 00:00

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտպանել է Ռուսաստանի կենտրոնական հատվածում «թոշակառուների փոքրիկ քաղաքներ» ստեղծելու գաղափարը, նաեւ խոստացել է մաքրել մայրաքաղաքը վնասակար արտադրություններից: Ինչպես տեղեկանում ենք news.am-ից՝ Բելգորոդի նահանգապետ Եվգենի Սավչենկոն նիստի ժամանակ առաջարկել է ինչ-որ կերպ լուծել Մոսկվայում խցանումների խնդիրը՝ վերաբնակեցման քաղաքականություն կիրառելով: «Եթե այստեղ (Մոսկվայում) ապրի 5 մլն մարդ,  բոլոր հարցերը կլուծվեն առանց կապիտալ ներդրումների»,- ասել է Սավչենկոն: Սոբյանինը նշել է, որ «թեեւ առաջին հայացքից այդ առաջարկության մեջ անեկդոտության տարր կա, սակայն դրանում խելամտության հատիկ կա»:  Նա ասել է, որ կարելի է թոշակառուներին նորմալ տարածքներ հատկացնել՝ նրանց համար փոքր քաղաքներ ստեղծելով: «Թոշակառուները պետք է իրենց նորմալ զգան: Այս տարվա ամռանը նրանք այս «արկղերի» մեջ խեղդվում էին եւ ավելի լավ է, որ ապրեն լավ ու փոքրիկ քաղաքներում՝ մայրաքաղաքից դուրս»,- նշել է Սոբյանինը: Նա նաեւ ընդգծել է, որ այդ քաղաքներում պետք է ստեղծել սոցիալական ու բժշկական բոլոր ենթակառուցվածքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել