Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոտարը կայցելի հաշմանդամներին ու հիվանդներին

Դեկտեմբեր 10,2010 00:00

ՀՀ կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «Նոտարիստի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքներում ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կհստակեցվեն նոտարի կարգավիճակը, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից կատարվող նոտարական գործարքներին վերաբերող դրույթները, ինչպես նաեւ տիրապետող ժառանգների կարգավիճակը: Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի. «Այսօր խնդիր ունենք քաղաքացիների նոտարական գործողություններ կատարելու գործընթացում, իսկ մեր առաջարկած նոտարական փոփոխություններում նույնիսկ 16 տարեկան երիտասարդը կարող է նոտարական գործողություն անել՝ առանց ծնողների համաձայնության. խոսքը վերաբերում է թարգմանության վավերացմանը, ստորագրության իսկության հաստատմանը»: Պարոն Մալխասյանի խոսքով, լավ փոփոխություններ են նախատեսել նաեւ հիվանդների ու հաշմանդամների համար: Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է, որ եթե հարկ է, նոտարն անձամբ կայցելի հիվանդին ու հաշմանդամին՝ նրանց տանը նոտարական գործողություններ կատարելու համար: Փոխնախարարն ասաց նաեւ, որ գործող օրենքի կեսից ավելին խմբագրվել է, լրամշակված տարբերակում տեղ է գտել նաեւ հաջորդ տարվանից նոտարական գործողություններն իրականացնելու էլեկտրոնային տարբերակը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նկատեց. «Սա կարեւոր օրենսդրական փաթեթ է: Ոլորտը վերածվել է փակ համակարգի, խոչընդոտվում է նոր կադրերի մուտքը: Օրենքի առաջարկվող նախագիծը ազատականացնում է բնակչության համար կարեւոր նոտարական գործառույթները»: Նա նաեւ հավելեց, որ նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել