Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՐԴԱԽՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"

«Առավոտը» այս տարվա հոկտեմբերի 8-ին «Կլասիկ խարդախություն» հրապարակմամբ տեղեկացրել է, որ մի կին տարբեր մարզերի եւ համայնքների տարբեր գերատեսչություններ է մտնում եւ, ներկայանալով որպես Հ1-ի «բարեգործական բաժնի աշխատակից», փորձում է ինչ-որ «բարի նպատակների համար» գումարներ շորթել, ասելով, որ դրանցից բաժին է հասնելու նաեւ հայաստանյան ամենաընթերցվող թերթերին, որոնք պարտավորվել են լուսաբանել Հ1-ի «բարեգործությունը»:

Ահազանգերից մեկի հետքերով գնալով՝ «Առավոտին» հաջողվել էր Կոտայքի մարզպետարան մտնել եւ դուրս գալուց լուսանկարել անհայտ «բարեգործին» եւ նրան տեղափոխող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան:

Մեր տեղեկություններով, հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, եւ արդեն նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ կետի (խարդախություն, որը կատարվել է կրկին անգամ) հատկանիշներով, ու նույն օրը քրեական գործը ուղարկվել է Կոտայքի մարզի քննչական բաժին:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել