Reuters-ի մատուցմամբ, Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում գտնվող Սան Միգել բանտում բռնկված հրդեհի արդյունքում 81 մարդ է զոհվել, 19 հոգի վնասվածքներ է ստացել, եւս 200-ը տարհանվել է բանտից: Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի առավոտյան: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք բոլո՞ր զոհվածներն են բանտի կալանավորներ:
Հրդեհը մարելու համար դեպքի վայրում աշխատել են մի քանի տասնյակ հրշեջ հաշվարկներ, նաեւ «շտապ օգնության» մոտորանավակներ:
Սան Միգել բանտում պահվում է շուրջ 2900 կալանավոր: