Սուրճի եւ թեյի պարբերաբար օգտագործումը, նույնիսկ առանց կոֆեինի պարունակության, զգալիորեն նվազեցնում է երկրորդ կարգի շաքարախտով հիվանդանալու վտանգը: Նման արդյունքների մասին վկայում են գիտնականների միջազգային խմբի կողմից արված հետազոտության արդյունքները: Օրվա ընթացքում 3-4 գավաթ սուրճ կամ թեյ ըմպող մարդկանց մոտ շաքարախտով հիվանդանալու հավանականությունը 25%-ով պակաս է, քան նրանց մոտ, ովքեր քիչ կամ ընդհանրապես չեն օգտվում այս ըմպելիքներից: