Ասում են՝ ամուսինները համատեղ կյանքի ընթացքում սկսում են նմանվել իրար, շատ հարցերում նույն կերպ են մտածում, հասկանում իրար անգամ կես խոսքից, մի հայացքից: Այս ամենից ելնելով՝ ենթադրվում է, որ նմանատիպ ամուսինները լավ են ճանաչում մեկը մյուսին: Լրացնելով այս թեստը, պարզեք՝ արդյոք հասկանո՞ւմ եք իրար առանց խոսքերի:
1. Կողակիցը ձեռքերը խաչել Է կրծքին։ Ինչպե՞ս կբնորոշեք նրա այդ դիրքը.
ա) նա տխուր է՝ 3,
բ) բարկացած է՝ 2,
գ) սպասում է, թե երբ կխոսեմ հետը՝ 1:
2. Քնելուց առաջ կողակիցն ուզում Է շարունակել ընթերցանությունը, բայց ձեր քունը տանում է։ Ինչպե՞ս կհամոզեք նրան լույսն անջատել.
ա) ուղղակի կխնդրեմ չկարդալ՝ 3,
բ) անհանգիստ շուռումուռ կգամ՝ 1,
գ) կհպվեմ նրան ու կփաղաքշեմ՝ 2:
3. Երեկույթին ի՞նչ կնախընտրեք խմել.
ա) թեյ՝ 2,
բ) գարեջուր՝ 1,
գ) կոնյակ՝ 3:
4. Ըստ ձեզ, մարդուն ի՞նչն է ստիպում շիկնել.
ա) ամոթի զգացումը՝ 2,
բ) զայրույթը՝ 1,
գ) վախը՝ 3:
5. Երգչի ելույթը լսելիս մտածում եք.
ա) «կարծես թե փոքր-ինչ հուզվում է»՝ 1,
բ) «ոնց էլ չի շփոթվում այսքան մարդու առաջ հանդես գալուց»՝ 2,
գ) «երգչի գործից հեշտ բան չկա»՝ 3:
6. Անծանոթ մի մարդ ձեզ շփոթում է իր մտերմի հետ ու գրկախառնվելու փորձ անում։ Ինչպե՞ս կվարվեք.
ա) ծիծաղս հազիվ կզսպեմ՝ 1,
բ) հետ-հետ կընկրկեմ՝ 2,
գ) քաղաքավարությամբ կկանխեմ՝ հասկացնելով, որ ուրիշի հետ է շփոթել՝ 3:
7. Ի՞նչ մասնագիտության տեր կարող է լինել զուսպ արտաքինով, ակնոցով երիտասարդ կինը.
ա) բանկի աշխատող՝ 3,
բ) ուղեկցորդուհի՝ 1,
գ) օպտիկական խանութի վաճառողուհի՝ 2:
Այժմ ամփոփեք արդյունքները:
Եթե դուք հավաքել եք 7-11 միավոր, ապա նախապաշարումներից զերծ եք եւ ունակ եք հասկանալու անգամ շարժումների լեզուն։ Այնուհանդերձ, ջանացեք ինքներդ ավելի հասկանալի լինել ուրիշներին եւ լրացուցիչ «վերծանման» անհրաժեշտություն չստեղծել։
12-16 միավոր- Մարդկանց էությունն ընկալելու համար ձեզ մի խորաթափանց հայացքն էլ բավական է. «խոսքերն ավելորդ են» արտահայտությունն իսկը ձեր մասին է արված։
17-21 միավոր- Հաճախ կարող եք չնկատել, երբ ինչ-որ մեկը փորձի սեւը որպես սպիտակ ներկայացնել։ Խուսափեք հապշտապ որոշումներ ընդունելուց եւ հաճախ վերանայեք սեփական տեսակետը: