Armsport.am կայքը տեղեկացնում է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը լրագրողներին պաշտոնապես փոխանցել է, որ Հայաստանի չեմպիոնը չի մասնակցելու հունվարին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթ» մրցաշարին: Նրա խոսքերով, մրցաշարի կազմակերպիչները պահանջում են, որ թիմը մրցավայր ներկայանա հիմնական կազմով, ինչը չի մտնում «Փյունիկի» եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ծրագրերի մեջ: Հասկանալի է, որ Մինասյանը մտադիր է հավաքականի հիմնական կորիզը կազմող փյունիկցի ֆուտբոլիստներին խաղադաշտում տեսնել ավելի բարձր մրցումներում, իսկ «Համագործակցության գավաթը» հավաքականի թեկնածուներին ոչինչ չի տալու: