Armchess.am կայքը տեղեկացնում է, որ աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող երկու հայ շախմատիստները՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, շարունակում են իրենց համագործակցությունը՝ այս օրերին Բեռլինում համատեղ մարզումներ անցկացնելով: Մովսիսյանը պատրաստվում է հանդես գալ դեկտեմբերի 28-ին Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում մեկնարկող գրոսմայստերական մրցաշարին, իսկ Արոնյանը՝ հունվարի 14-ին Վեյկ ան Զեեում մեկնարկող ավանդական գերմրցաշարին: