Ստամբուլի արդյունաբերական պալատի կողմից կազմակերպված 9-րդ արդյունաբերական կոնգրեսին մասնակցող Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆ. Ռիկարդո Հաուսմանը թուրքերի գործարար ջիղը գովերգելու համար հետաքրքիր համեմատություն է անցկացրել։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Milliyet-ը: Ամերիկացին իր խոսքում ընդգծել է թուրքական արտադրանքի արտահանման ծավալների ազդու չափերը եւ շուկան նմանեցրել է ծառերի, իսկ թուրքերին՝ կապիկների, որոնք կարողանում են նվաճել շուկաները՝ ծառից ծառ թռչկոտելով։ «Դուք նման եք ամեն տեղ թռչկոտող կապիկների։ Որի համար ես ձեզ շնորհավորում եմ»,- շեշտել է Հաուսմանը: