Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ՄԱԿ-Ի ԱԽ-ԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՄԻՋԱՄՏԵԼ ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ

Դեկտեմբեր 09,2010 00:00

ՄԱԿ-ում դիվանագետների փոխանցած տեղեկությունների համաձայն, Ռուսաստանը թույլ չի տվել Անվտանգության խորհրդին՝ հայտարարություն անել Կոտ դ’Իվուարում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում որպես հաղթած թեկնածու, ընդդիմադիր Ալասսան Ուատտարայի լեգիտիմությունը ճանաչելու վերաբերյալ:
BBC-ի մատուցմամբ, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսնը հաղորդել է, թե Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը պաշտպանել են Կոտ դ’Իվուարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Չխվե Յոն Ջինայի դիրքորոշումը, որով նա հաստատել է Կոտ դ’Իվուարի ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ ընտրություններում հաղթել է թեկնածու Ալասսան Ուատտարան: Ռուսաստանը, սակայն, հանդես է եկել ԱԽ կողմից այդ երկրում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ այս կամ այն հայտարարություն անելու դեմ՝ համարելով, որ դա միջամտություն է այդ երկրի ներքին գործերին:  ՌԴ ներկայացուցիչները հայտարարել են, թե, Ուատտարային որպես ընտրությունների հաղթող հայտարարելով, ՄԱԿ-ը կգերազանցի իր լիազորությունները: Այլ կարծիքի է Միացյալ Նահանգները: Վերջինիս ներկայացուցչի համոզմամբ՝ Կոտ դ’Իվուարում քաղաքացիական պատերազմին վերջ դրած  2005թ. խաղաղ համաձայնագրի համաձայն, այդ երկրում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը իրավունք ունի հանդես գալ որպես ընտրությունների երաշխավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել