Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻԼ-38 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ ՇՓՈԹԵՑՐԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 09,2010 00:00

ԱՄՆ-ն ու Ճապոնիան երկուշաբթի օրը ստիպված էին եղել ժամանակավորապես  դադարեցնել Ճապոնական ծովում համատեղ անցկացվող ռազմական ուսումնավարժանքները՝ դրանց մոտ տարածության վրա ռուսական Խաղաղօվկիանոսյան նավատորմի Իլ-38 երկու ինքնաթիռի հայտնվելու  պատճառով: Ճապոնացիներն ու ամերիկացիները վախեցել են, որ ռուսները կկարողանան մուտք ստանալ դեպի գերգաղտնի տեղեկությունները: Այդ մասին հայտնի է դարձել չորեքշաբթի օրը՝ ճապոնական «Սանկեյ» թերթում եղած հրապարակումից հետո:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն, երկուշաբթի օրը Ճապոնական ծովում, Նոտո կիսաթերակղզու (Հոնսյու կղզի)  շրջանում ճապոնա-ամերիկյան համատեղ զորավարժությունների ժամանակ, որտեղ մշակվում էր հակառակորդի կործանիչների հարձակումը ետ մղելու եւ բալիստիկ հրթիռները չեզոքացնելու  ծրագիրը, որին մասնակցում էին ԱՄՆ ռազմածովային ուժերն ու ինքնապաշտպանության նավերը, որոնք հագեցած են եղել բազմաֆունկցիոնալ մարտական տեղեկատվական-կառավարման Aegis համակարգով, Ճապոնիայի ծովային տարածք է ներխուժել եւ մի քանի ժամ թռիչքներ է իրականացրել ռուսական երկու ինքնաթիռ:
Մտավախություն ունենալով, որ ռուսական ինքնաթիռները կարող են այդ ընթացքում գերգաղտնի տեղեկատվություն կորզել, օրինակ՝ ֆիքսել ռադարների հաճախականությունները, զորավարժությունները դադարեցվել են: Ռուսական Իլ-38-երը «որսալու» համար օդ են բարձրացվել ճապոնական եւ ամերիկյան F-15 կործանիչները: Այդ մասին Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղար Եսիտո Սենգոկուն:
Տեղեկատվություն հավաքելու եւ հետախուզություն իրականացնելու նպատակով օտարերկրյա ինքնաթիռների հայտնվելը լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ բավականին տարածված երեւույթ է, բայց Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը համարում է, որ զորավարժությունների անցկացման վայրի անմիջական հարեւանությամբ այդ ինքնաթիռների հայտնվելն արդեն աննախադեպ է: Ռուսական կողմն այդ միջադեպի առնչությամբ արդեն հերթապահ հայտարարություն է արել՝ հավաստիացնելով, թե ռուսական ինքնաթիռները օդային տարածքն օգտագործելու միջազգային իրավունքի խախտում չեն արել եւ Ճապոնիայի օդային տարածք չեն ներխուժել: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել