Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավստրալիայի ԱԳ նախարար. պատասխանատուն ոչ թե Ասսանջն է, այլ՝ ԱՄՆ-ն

Դեկտեմբեր 09,2010 00:00

Ավստրալիայի արտգործնախարար Քեւին Ռադդը հայտարարել է, թե WikiLeaks կայքում ամերիկյան դիվանագիտական գրագրությունների հրապարակման համար հարկ է մեղադրել ոչ թե ինտերնետ-ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասսանջին, այլ՝ Միացյալ Նահանգներին: BBC-ի մատուցմամբ, Ռադդը կարծիք է հայտնել, թե այդ հրապարակումները ամերիկյան անվտանգության համակարգի առնչությամբ հարցեր են առաջացնում: Կայքի հրապարակած փաստաթղթերում նաեւ իր վերաբերյալ եղած տեղեկություններին Ավստրալիայի ԱԳ նախարարը որեւէ նշանակություն չի տալիս: Reuters-ին տված հարցազրույցում Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Ասսանջն այն մարդը չէ, որը պատասխանատվություն է կրում ամերիկյան դիվանագիտական առաքելության 250 հազար փաստաթղթերի հրապարակման համար: Դրա պատասխանատուն ամերիկացիներն են: Կարծում եմ, հարցադրումներ են առաջանում ամերիկյան անվտանգության համակարգի ադեկվատ լինելու  եւ տարբեր մարդկանց համար այդ նյութերի հասանելիության մակարդակի առնչությամբ»: Նրա կարծիքով, WikiLeaks-ում եղած հրապարակումները վերահսկելի արտահոսքի արդյունք չեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ից Ասսանջը ձերբակալվել է: Նրան կալանքի տակ կարող են պահել առնվազն մինչեւ դեկտեմբերի 14-ը՝ երբ դատարանը կորոշի՝ Ասսանջին հանձնե՞լ, թե՞ չհանձնել Շվեդիային, որտեղ նա մեղադրվում է, իբր, երկու տարբեր կանանց հետ՝ նրանց կամքին հակառակ, առանց պահպանակ օգտագործելու սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար:  
Ի դեպ, ամերիկյան Time պարբերականը մտադիր է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանջին շնորհել «տարվա մարդ» տիտղոսը: Այլ աղբյուրների մատուցմամբ, սակայն, պարբերականը Ասսանջի անունը հանել է «տարվա մարդ» հարցման ցանկից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել