Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Դեկտեմբեր 09,2010 00:00

Հայտնի թուրք թատերական ռեժիսոր Խալդուն Դորմենը, որը թատերական ներկայացումներ է կազմակերպել քրդերեն, ապրիլի 24-ին մտադիր է բեմադրություն ներկայացնել՝ նվիրված հայերի ցեղասպանությանը:
Հայկական 7or.am ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի թատերական փառատոնի ժամանակ «Մեկ ձմռան հեքիաթ» քրդերեն լեզվով բեմադրության հեղինակ Խալդուն Դորմենը հայտարարել է, որ հաջորդ ներկայացումը նվիրված կլինի հայկական հարցին: Բեմադրության աշխատանքներն արդեն սկսվել են:
«Նեջետ Բայինդիրը գեղեցիկ պատմվածք է գրել: Մենք որոշել ենք այն բեմականացնել: Այնտեղ կներկայացվի, թե ինչպես է կոտրվում մարդկանց գեղեցիկ կյանքը, ինչպես է նրանց երջանիկ կյանքը վերածվում դժոխքի: Այն մի սիրո պատմություն է, դեպքերը տեղի են ունենում Վանում»,- ասել է Խալդուն Դորմենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել