Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՊԻԿՆ ՈՒ ՆԵՐՔՆԱԿԸ ԱՅՐՎԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 09,2010 00:00

Դեկտեմբերի 7-ին` ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ 3-րդ կարգի այրվածքներով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց է տեղափոխվել Հնաբերդ գյուղի բնակիչ, 81-ամյա Ղազար Ղազարյանը, որն այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն:  Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նախնական տվյալներով, այրվածքի պատճառ է հանդիսացել ծխախոտից բռնկված ներքնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել