Վետերան Հովհաննես Ռուշանյանը օրերս դիմել է «Վան» ատամնաբուժական կլինիկա, որպեսզի ատամների լրիվ պրոթեզը ստանա, սակայն մի շարք դժվարությունների է հանդիպել: Նրա ներկայացմամբ, իր պրոթեզը մի քանի անգամ ձեւափոխվել է, քանի որ անհարմար է եղել իր բերանի համար. «Բանն այն է, որ նրանք իմ պրոթեզը պետք է պետպատվերի շրջանակներում պատրաստեին, ինչը նրանց համար այնքան էլ հաճելի չէր, ուստի պետպատվերի շրջանակներում պատրաստվող պրոթեզները ավելի էժանագին ու անորակ նյութից են սարքվում, քան վճարովիները»:
Այս առնչությամբ «Վան» ատամնաբուժական կլինիկայի տնօրեն Նաիրա Վանցյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրենց մոտ բոլոր պրոթեզներն էլ պատրաստվում են միեւնույն նյութից. «Դրա համար չկա բարձր եւ ցածր որակ, տարանջատում չկա»: