Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԵՔՇԱԲԹԻ ԲԵՆԶԻՆԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Դեկտեմբեր 09,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, առաջիկա երեքշաբթի օրը բենզինի գինը կրկին բարձրանալու է. 1 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը դառնալու է 390 դրամ՝ այժմյան 380-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ անցած կիրակի այս վառելանյութի գինը կրկին բարձրացել էր, նորից 10 դրամով՝ 370-ից դառնալով 380 դրամ: Այդ առնչությամբ վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերության տնօրեն Մուշեղ Էլչյանն ասել էր, որ ձմռան ամիսներին նավթամթերքի գինը բարձրանում է՝ կապված եղանակային պայմանների հետ, եւ կանխատեսել, որ բենզինի գինն էլի է բարձրանալու, սակայն թե ինչքանով եւ երբ՝ նա չէր նշել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել