Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ ցուցահանդեսում եւ բաց դասին

Դեկտեմբեր 09,2010 00:00

Երեկ Գեղագիտության կենտրոնում բացվել է պատանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այն նվիրված է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին եւ 3-րդն է հոբելյանական միջոցառումների շարքում: Արցախի, Գյումրիի պատանի նկարիչների, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային Գեղագիտության կենտրոնի սաների ավելի քան 100 աշխատանքներ են ներկայացված ցուցահանդեսում, որն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո: Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում ընդգրկվել են  նրա մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը եւ հայ ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված նկարները կտպագրվեն պատկերագրքում: Երեկ վարչապետը այցելել է ցուցահանդես:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը  երեկ մասնակցել է նաեւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկի ազդարարմանը նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ամփոփվել են ծրագրի փորձնական փուլի արդյունքները: «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նպատակն է խթանել համակարգիչների ու ինտերնետի տարածումը Հայաստանում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը:
Վարչապետ Սարգսյանը նախ ծանոթացել է ներկայացված համակարգիչների հնարավորություններին, այնուհետեւ ներկա գտնվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների մասնակցությամբ կազմակերպված բաց դասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել