Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴՐԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Դեկտեմբեր 09,2010 00:00

\"\"

Երեկ երեկոյան  Գագիկ Բեգլարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս մասին  տեղեկություն է տարածել  քաղաքապետարանի հասարակայնության եւ մամուլի հետ կապերի վարչությունը: Ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, որն ընդունվել է եւ գործում է 2008-ի դեկտեմբերի 26-ից, քաղաքապետի լիազորությունները դադարեցվում են կամ դադարում  են մի շարք դեպքերում, այդ թվում՝ հրաժարականի դեպքում: Oրենքի 46-րդ հոդվածի համաձայն, նոր քաղաքապետի ընտրություններն  անցկացվում են ոչ ուշ, քան մեկ ամսվա ժամկետում՝
արտահերթ ընտրություններով: Թեկնածուներ կարող են առաջադրել ավագանու խմբակցությունները:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սպասվում է նաեւ արդարադատության նախարար
Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը, որի պատճառների մասին հնարավոր է խոսել միայն ենթադրություններով: Այս մի պաշտոնին նշանակելու իրավասությունը ՀՀ նախագահինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել