Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄԱՐԴԱԿԵՐ ՇՆԱՁԿՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՉԵՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Իսրայելի իշխանություններն անհեթեթություն են որակել Եգիպտոսի մեղադրանքները, թե՝ Շարմ էլ-Շեյխի ափերում զբոսաշրջիկների վրա շնաձկների հարձակումներին առնչություններ ունի իսրայելական Մոսսադ հատուկ ծառայությունը:

Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակը BBC-ին ասել է, թե եգիպտական Հարավային Սինայ նահանգի ղեկավար Մուհամմեդ Աբդել Ֆադիլ Շուշան դիտել է «Երախ» գեղարվեստական ֆիլմն ու իրականությունը հորինվածքի հետ է շփոթել:

Նախօրեին եգիպտացի պաշտոնյան այդ երկրի հեռուստաեթերում հայտարարել էր, թե մարդասպան-շնաձկների հայտնվելը, ինչը լուրջ հարված է հասցնում երկրի զբոսաշրջության բիզնեսին, կարող է առնչություններ ունենալ իսրայելական Մոսսադ հետախուզական վարչության հետ:

«Նման սցենարը բացառված չէ, միայն ժամանակ է պետք դրանում համոզվելու համար»,- հայտարարել էր նահանգի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել