Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԵՈՆԱՐԴՈՆ՝ ՀՈՒԴԱՅԱԿԱՆ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն մտադիր է փոխել կրոնը, այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: «Տիտանիկի» 36-ամյա հայտնի հերոսը պատրաստ է հուդայականություն ընդունել, որպեսզի կարողանա ամուսնանալ մոդել Բար Ռաֆաելիի հետ: Դրա համար դերասանը մի քանի անգամ գաղտնի եղել է իր ընկերուհու ծննդավայրում՝ Իսրայելում:

Իր երակներում գերմանական, իտալական եւ ռուսական արյուն ունեցող դի Կապրիոյի սերը մոդելների նկատմամբ նոր չէ: 1990-ական թվականներին նա հանդիպում էր դանիացի Հելենա Քրիստենսենի, 2000-2005թթ. բրազիլուհի Ժիզել Բյուդհենի, որոշ ժամանակ՝ ռուս մոդել Աննա Վյալիցինայի հետ: Սակայն որեւէ ընկերության ժամանակ դավանափոխության հարց չէր առաջացել: Դերասանի այս որոշումը ցույց է տալիս, որ Բար Ռաֆաելիի հետ նրա կապը լուրջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել