Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Բրյուսել

Դեկտեմբեր 08,2010 00:00

Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի աշխատանքներին:

Չորեքշաբթի օրը Բելգիա այցի ընթացքում երկկողմ հանդիպումների շրջանակներում ՌԴ նախագահը հանդիպելու է Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդի հետ եւ բանակցություններ է վարելու երկրի վարչապետ Իվ Լետերմի հետ:

News.ru-ն հաղորդում է, որ Ռուսաստան-ԵՄ թվով 26-րդ գագաթաժողովում քննարկվելու են Ռուսաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմին անցնելու, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր: Գագաթաժողովի օրակարգում են լինելու նաեւ էներգետիկ անվտանգությանը, Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ նոր բազային համաձայնագրին, նաեւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական վերջին ճգնաժամի հաղթահարմանն առնչվող խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել