Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգներում հայերի միջեւ փոխհրաձգություն է եղել

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"Ինչպես հաղորդում է news.am-ը, դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում փոխհրաձգություն է եղել մի խումբ հայերի միջեւ: Արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս մեկը մարմնական ծանր վնասվածքներ է ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Վիքթորի փողոցում գտնվող McDonald’s ռեստորանի մերձակա ավտոկայանատեղիում: Ականատեսների վկայությամբ, 4 անձ տարբեր մեքենաներով մոտեցել են ավտոկանգառին, ապա սկսել հայերեն վիճել: Քիչ անց դեպքի վայրում կրակոցներ են հնչել:

Dailynews-ի փոխանցմամբ, ականատեսները ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները հիվանդանոց են տեղափոխել երկու անձանց: 30-ամյա տղամարդը, ով հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի հատվածում, մահացել է: Բժշկին հաջողվել է փրկել 20-ամյա երիտասարդի կյանքը: Նա վիրավորվել էր ոտքից եւ աջ ուսից: Ոստիկանության սերժանտ Քամերթը հայտնել է, որ հանցագործներին հաջողվել է կապույտ գույնի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմել եւ թաքնվել: Լոս Անջելեսի ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել