Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում կկայանա Աշոտ Աշիկյանի «Տաղ արթնության» գրքի շնորհանդեսը: Ա. Աշիկյանը 100 երգերի հեղինակ է՝ գրված ինչպես հայ դասական, այնպես էլ ժամանակակից բանաստեղծների խոսքերով: Թողարկած ձայնասկավառակներից են՝ «Հոգեւոր երգեր», «Թող հնչեն զանգերն ի լուր», «Մանկական երգարան» եւ այլն: Հեղինակի մանկական երգերը կատարվել են տարբեր համույթների կողմից ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում: «Տաղ արթնությանն» ամփոփում է Աշոտ Աշիկյանի վերջին 30 տարվա ընթացքում հեղինակած հոգեւոր երգերը, որոնք գրվել են աստվածաշնչյան թեմաների, դասական եւ ժամանակակից հայ գրողների, նաեւ իր ստեղծագործությունների հիման վրա: Երգերն ամփոփված են 3 վերնագրի ներքո՝ «Թող հնչեն զանգերն ի լուր», «Փառաբանություն», «Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծո շունչը ամենուր»: «Թող հնչեն զանգերն ի լուր» երգարանի առանձնահատկություններից է այն, որ գրքի հետ մեկտեղ կա նաեւ թողարկված խտասալիկ: Ձայնասկավառակով այս երգարանում տեղ են գտել Աշոտ Աշիկյանի հեղինակած հոգեւոր, հայրենասիրական եւ ուսուցողական թեմաներով մանկական երգերը /15 երգ/: Ձայնասկավառակի երգերը կատարում են Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի երգչախումբը եւ Ա. Աշիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել