Երեկվանից «Երկիր» թերթը կրկին վերահրատարակվում է: «Այն այլեւս կուսակցական պաշտոնաթերթ չէ: Բայց վերստին արժեքներ, սկզբունքներ ունեցող թերթ է լինելու: Մեզ համար շարունակելու են բարձրագույն արժեքներ մնալ հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, մեր անկախ պետականությունը, սոցիալական արդարությունը, անհատի ազատությունը»,- հայտարարում է «Երկիրը»: Թերթի խմբագիրն է Հարություն Հարությունյանը: Թերթի on-line տարբերակը կարելի է կարդալ՝ այցելելով՝ www.yerkir. am: