Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Դեկտեմբերի 6-ին փաստաբաններ Կարեն Թումանյանը եւ Էդիկ Մարուքյանը միջնորդություն են ներկայացրել ԼՂՀ Հադրութի քննչական բաժին՝ Մանվել Հազրոյանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ:

Փաստաբանները միջնորդում են Մանվել Հազրոյանի նկատմամբ կիրառել պաշտպանության միջոց եւ նրան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում տեղափոխել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ Մանվել Հազրոյանը մեղադրվում է նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար, որի հետեւանքով զոհվել են 4, վիրավորվել 4 զինծառայող (այդ թվում նաեւ Մանվել Հազրոյանը):

Նոյեմբերի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ) եւ 365 հոդվածի 1-ին մասով (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել