Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.30-ին որովայնի փակ վնասվածքով, ներքին օրգանների արյունահոսությամբ Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Մուշեղ Լավրենտի Ղազարյանը: Նրան հիվանդանոցում վիրահատել են, հեռացրել են լեղապարկը: Մուշեղը վառելափայտ հայթայթելու համար ընկերների հետ «ԴՎՇ» տրակտորով անտառ էր գնացել: