Երեկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ դեկտեմբերի 5-ին Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշեն գյուղից բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ Ռուստամ Պ.-ին, որը Բագրատաշեն գյուղի հատվածով՝ Դեբեդ գետով, ապօրինի հատել էր ՀՀ պետական սահմանը:
Պարզվել է, որ նա ս/թ նոյեմբերի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Ռուստամ Պ.-ն կալանավորված է: