Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՏՐԻՃ» ԴԱՎՈՆ ԴԵՌ ՓԱԽԱԾ Է

Դեկտեմբեր 08,2010 00:00

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի, «Արմենիա» բժշկական կենտրոնից դեկտեմբերի 4-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով Սունդուկյան փողոցի 29 շենքի բնակարաններից մեկից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Մանգասար Մ.-ն:

Ոստիկանները պարզել են, որ Մանգասար Մ.-ի ծանոթ ոմն Դավո, մուտք է գործել նրա բնակարան, գումար պահանջել եւ, մերժում ստանալով՝ դանակի մի քանի հարված հասցրել ու դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավոն 30-ամյա Դավիթ Կ.-ն է: Դանակն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել