Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ, ես կկանգնեմ…»

Դեկտեմբեր 08,2010 00:00

Վկան վերքերի պատճառով չէր կարող նստել

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ դեկտեմբերի 14-ը կրկին հետաձգվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակմանը վերաբերող դատավարությունը: Դատի հետաձգման առնչությամբ հրապարակվեց երկու միջնորդություն: Անցած շաբաթվա ընթացքում վիրահատության ենթարկված ամբաստանյալ Հովհաննես Նազարյանը, որը հոտնկայս մնաց դատավարության ողջ ընթացքում, հայտարարեց, որ մի կերպ է եկել դատարան, չապաքինված վերքերի պատճառով անգամ չի կարող նստել: Դատավարությանը լիովին առողջացած մասնակցելու համար Հ. Նազարյանը պահանջեց մեկ շաբաթով հետաձգել այն: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ ամբաստանյալ Արայիկ Կարապետյանի պաշտպան Կարեն Քամալյանից ստացվել է տեղեկանք, համաձայն որի՝ ազգականներից մեկի մահվան պատճառով նա չի կարող ներկայանալ դատարան: Ամբաստանյալ Ա. Կարապետյանը, հանդես գալով միջնորդությամբ, հայտարարեց. «Հայտնաբերվել են նոր վկաներ, որոնք կարող են նպաստել հանցագործության բացահայտմանը», պնդելով, որ նոր վկաների դատակոչմամբ կբավարարվի իր՝ դատաքննությունը վերսկսելու պահանջով միջնորդությունը: Դատավորը ամբաստանյալի այս միջնորդությանը պատասխանեց, որ բոլոր նոր միջնորդությունները պետք է լինեն պատճառաբանված՝ հավելելով, որ դատարանը համապատասխանաբար կանդրադառնա քրեական գործի բացահայտմանը վերաբերող բոլոր նոր միջնորդություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել