Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԻՆՆ ԷԼԻ ԿԹԱՆԿԱՆԱ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Կիրակի օրվանից բենզինի գինը կրկին բարձրացել է: Ամենից շատ սպառվող «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի գինը 10 դրամով ավելացել է՝ դառնալով 380 դրամ: Ըստ «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանի, դրա պատճառները մի քանիսն են. «Ընդհանրապես ձմռան ամիսներին նավթամթերքի գինը բարձրանում է՝ կապված եղանակային պայմանների հետ: Այս տարի եղանակային բոլոր կանխատեսումներով՝ եվրոպական տարածաշրջանում ձմեռը լինելու է ցուրտ եւ մեծ քանակությամբ տեղումներ են լինելու, դրա համար էլ գնալով բենզինի գինն աճում է: Բացի այդ, Ամերիկայում տնտեսական աճ է գրանցվել, որը նույնպես նպաստում է գների բարձրացմանը»: Մեր հարցին՝ դրա պատճառը կարո՞ղ է լինել նաեւ այն, որ նավթամթերքի համաշխարհային պահեստավորումներն են վերջանում, նա պատասխանեց. «Ոչ, չեն վերջանում, բայց վերջին 2 տարիների ընթացքում բենզինի գինը աննախադեպ բարձր է: Այսպիսի բան չի եղել: Եթե հիշում եք, գարնանը մեր երկրում «ռեգյուլարի» 1 լիտրի գինը հասել էր 390 դրամի, հետո կրկին նվազեց»: Նրա կախատեսումներով, եթե այսպես գնա, ապա բենզինն ավելի կթանկանա, բայց թե ինչքան՝ առայժմ նա չի կարող ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել