Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Մոնրեալում դեկտեմբերի 5-ին ունեցած ելույթում անդրադարձել է կուսակցությանն ուղղվող մեղադրանքներին՝ մասնավորապես, թե «Դաշնակցության այսօրվա կեցվածքները չեն համապատասխանում նախորդ իշխանությունների նկատմամբ ունեցած կեցվածքներին»: Պատասխանելով իր իսկ առաջադրած հարցին, որ եթե բոլորս գիտենք՝ ինչպես պետք է փոխենք մեր կյանքը, ապա ինչի՞ ենք սպասում՝ նա ասել է. «Ինչպե՞ս է լինում շատ ու շատ երկրներում. ծրագիր ես ներկայացնում, ժողովուրդը ընտրում է քեզ, դու էլ փորձում ես ծրագիրդ իրագործել: Եթե ժողովրդավարական չի երկիրդ, թույլ չեն տալիս ժողովուրդը իր կամքը արտահայտի, դիմում ես հեղափոխության եւ ոչ օրինական իշխանության հետ վարվում ես ոչ օրինական մեթոդներով: Սակայն հարցը այդքան պարզ չէ: Կան խնդիրներ, որ պետք է հաշվի առնել, եթե չես ուզում «հոնքը սարքելու տեղ՝ աչքն էլ հանես»: Ժողովրդավարություն մեր երկրում բավարար չափով չկա, սակայն այնքան կա, որ քեզ չհաջողվի անօրինական միջոցներով գործելու բարոյական իրավունքն ունենալ»:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել