Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԲՈՒՐԵԼԻՍ ԴՈՒՔ…

Դեկտեմբեր 07,2010 00:00

Նույնիսկ սովորական ընկերական համբույրը կարող է շատ բան ասել ձեր բնավորության ու խառնվածքի մասին: Ինչպես եք համբուրվում դուք, եւ ինչպես է մեկնաբանվում դա, պարզեք: Օրինակ, եթե դուք ընկերներին հանդիպելիս առաջինն եք համբուրում նրանց, ուրեմն սրտաբաց եք, փոքր-ինչ միամիտ, վստահող ու նեղացկոտ: Ձեզ հետ հեշտությամբ կարելի է մտերմիկ հարաբերություններ հաստատել: Դուք շատ լավ ընկեր (ուհի) կդառնաք, սակայն լուրջ հարաբերություններին փոքր-ինչ թեթեւամտորեն եք վերաբերվում:
Ծանոթներին հանդիպելիս ձեր այտն եք մոտեցնում համբույրի համար, ուրեմն սիրում եք, որ ձեզ շրջապատի երկրպագուների բազմությունը: Հիշեք, սակայն, որ ինքնագնահատականը երբեմն կարող է կտրուկ տարբերվել շրջապատի գնահատականից:
Հանդիպելիս սիրում եք համբուրվել երեք անգամ, ուրեմն գերզգացմունքային եք, շփվող, ամենայն հավանականությամբ, արվեստի մարդ եք: Ձեր պես մարդիկ հաճախ դառնում են շրջապատի սիրելին, մտերմիկ հավաքույթների առանցքը:
Հանդիպելիս պարզապես ձեւացնում եք, թե համբուրվում եք, բայց իրականում թեթեւակի մոտեցնում եք դեմքը, եւ համբույրը «մնում է օդում», ուրեմն ձեզ բնորոշ է կատարելության ձգտումը, մի քիչ էլ պճնամոլ եք: Համոզված եք, որ ամեն ինչից գլուխ եք հանում մյուսներից լավ, բայց բավականին դժվար կլինի գտնել ձեզ արժանի մեկին:
Ծանոթներին հանդիպելիս չեք համբուրվում՝ մտածելով, որ դա գռեհկություն է: Հոգու խորքում, սակայն, դուք ընդունում եք, որ այդպես չէ, մեղավորը ձեր բնածին ամոթխածությունն է: Փորձեք հաղթահարել հոգեբանական այդ արգելքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել